Վենդետա Կոտայքի մարզում. Արամուս գյուղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների բազմաթիվ սալջարդենր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է ընկել: Մինչ ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները, որ նրա ասածը իրականությունից հեռու է, կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է:
Ավելին․․․