Թբիլիսին պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը Երեւանի եւ Բաքվի միջև
Թբիլիսին պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ հանուն ռեգիոնում խաղաղության եւ կայունության։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը։
«Մենք շարունակում են բալանսավորված եւ փոխշահավետ քաղաքականությունը։ Դրա կարեւորագույն բաղադրիչը իմ կողմից, ԱՄՆ աջակցությամբ իրականացված միջնորդական ջանքերն էին, որոնց արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- Վրաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին։