Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը
Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, շարունակվում է Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործը, հայտնում է haqqin.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու» համար:
Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ դատավարությանը տուժողները ցուցմունք են տալիս:
Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելին․․․