Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու, անգամ եթե աշխատակիցը գնա ու ընտրի ներկա իշխանությանը․ Արմեն Չարչյանի զրույցը՝ աշխատակիցների հետ (տեսանյութ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի զրուցում է աշխատակիցների հետ։ Տեսագրությունը կատարվել է ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։
«Կան ֆորմուլաներ, բանաձևեր, մեխանիզմներ, որ մոտավորապես ճշտվի տոկոսային հավանականությամբ, թե ով ինչ ընտրություն է կատարել։ Սա բնավ չդիտարկեք, որ ես ինչ-որ ուղղորդում եմ անում, բայց ես այդ մեխանիզմներն օգտագործելու եմ»,-դիմելով աշխատակիցներին՝ ասել է նա, ապա հավելել․ «Խոստանում եմ ձեզ, որ անմիջապես ընտրություններից հետո որևէ արձագանք, որևէ ռեպրեսիա կամ որևէ բան չի լինի։ Եթե անգամ ես հաստատ, ապացուցաված իմանամ, որ իմ ինչ-որ «X» աշխատակից չի գնացել ընտրության, իսկ «y» աշխատակիցը գնացել է ընտրության և ընտրել է ներկա իշխանություններին, բացարձակապես որևէ հետևանք անմիջապես ընտրություններից հետո չի լինելու»,-ասել է նա։
Ավելին․․․