ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆՆ ԱՄՈՒՍՆՈՒՑ ՄԵԾ Է 24 ՏԱՐՈՎ (ՖՈՏՈ)
Wnews.am-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ Ֆրանսիայի նորընտիր նախագահի անունը. նա Էմանուել Մակրոնն է։
Երիտասարդ, համակրելի նախագահի դեմ չկա ոչ մի կոմպրոմատ՝ բացառությամբ այն կասկածների, որ նա ամուսնացել է իրենից երկու անգամ մեծ կնոջ հետ, որպեսզի թաքցնի համասեռամոլ լինելը։
Իհարկե, սա միայն իր մրցակիցների ենթադրություններն են, իսկ փաստերն այլ բան են վկայում. նա սիրահարվել է Բրիջիդ անունով իր ուսուցչուհուն, երբ դեռ 15 տարեկան էր եւ համբերատար սպասել։ Երկար տարիներ անց նրանք ամուսնացել են։ Հեքիաթային չէ՞…
Միայն պատկերացրեք. երիտասարդ, գեղեցիկ եւ նպատակասլաց քաղաքական գործիչն ամուսնացել է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։ Ըստ լուրերի, իր 17-ամյակին Էմանուելը Բրիջիտին հայտարարել է. «Ինչ էլ անեք, որքան էլ ինձնից երես թեքեք, ես ամուսնանալու եմ Ձեզ հետ»։
Ֆրանսիական ԶԼՄ-ները սիրում են գրել այն մասին, որ կինը միայն ծիծաղել է երիտասարդի վրա. այդ ժամանակ նա ամուսնացած էր եւ մեծացնում էր իր երեք երեխաներին։
Եվ հանկարծ՝ շրջադարձ։ Մի քանի տարի անց, 2007 թվականին, Բրիջիտը անսպասելի բաժանվում է եւ ամուսնանում Էմանուելի հետ։ Մինչ երիտասարդ ամուսինն իրեն նվիրել էր քաղաքական կարիերային, տիկին Մակրոնը շարունակում էր դասավանդել կրոնական դպրոցում, սակայն արդեն Փարիզում։
Քանի որ Մակրոնը երեխաներ չունի, նա իրեն նվիրել է կնոջ թոռներին։ Ըստ խոսակցությունների, նախագահը պաշտում է իրենց։
Մակրոնի լուսանկարները, որում նա կնոջ հետ զբոսնում է ձեռքում մանկական շիշ բռնած, հայտնվել էին ֆրանսիական բոլոր թերթերում։ Մակրոնը նվաճել է կանանց ընտրազանգվածը։ Դե իսկ Բրիջիտը ֆրանսիական նորաձեւության ամսագրերի կողմից արժանացել է «ոճի իկոնա» կոչմանը։