Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի.Արման Աբովյան
Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը
ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասեմ ավելին՝ մենք որքան հնարհավոր է առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։
Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։
Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք ։
Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։
Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։
Աստված բոլորիս պահապան։
Մեր պայքարը շարունակվում է ։
Հարգանքներով՝ Արման Աբովյան
Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց։