Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Ընտրության օրը եղել են հսկայածավալ ընտրակեղծիքներ՝ շրջիկ խմբերից ու զինվորականների ուղղորդված քվեարկությունից մինչև ահաբեկումներ. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանի պատմության մեջ դեռևս երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել, այս մասին գիտեին բոլոր քաղաքական ուժերը, և ծանոթ լինելով այս իշխանության հոգեբանությունը՝ պիտի պարզ լիներ, որ եթե իրենք վստահ չլինեին, որ չեն կորցնի այդ իշխանությունը, արտահերթ ընտրություն չէին նշանակի, այլ ուժայիններով կպահեին այն. շատերը հարցնում էին տարբեր ընդդիմադիրների, թե կոալիցիա չե՞ն կազմելու իշխանության հետ, մինչդեռ ՔՊ-ն կազմեց բացարձակ մեծամասնություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նախկին իշխանությունները, ունենալով բացարձակ մեծամասնություն, կազմում էին կոալիցիոն կառավարություն, իսկ վարչապետի պաշտոնակատար կոչեցյալը չի պատկերացնում դա, նա վստահ է, որ պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, քանի որ չի կարող հանդուրժել այլ ուժի ներգրավումն իր իշխանության մեջ: Նա տոտալիտար մտածողություն ունի և այս ընտրությամբ ամրագրեց իր բացարձակ իշխանությունը: Գնալ նրա կազմակերպած ընտրությանը՝ նշանակում էր լեգիտիմացնել պարտությունը և Արցախի հանձնումը: Ցավոք, մեր քաղաքական ուժերը մասնակցեցին այդ ամենին»,- ասել է իրավապաշտպանը:  

Ըստ Իշխանյանի՝ եթե ընտրության արդյունքում ՔՊ անվանվող աղանդն անգամ երկու տոկոս ստանար, իշխանությունը չէր հանձնելու. «Չէի պատկերացնում, թե մենք ունենք այսպիսի հպատակ և արժանապատվությունից զուրկ հասարակություն: Մանդատները վայր դնելը հարցի լուծում չէ: Եթե ընդդիմադիրները բոյկոտեն խորհրդարանը, դրանից որևէ բան չի փոխվի, գնացքն արդեն գնացել է: Հայաստանում կա մի հպատակ զանգված, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին՝ ով էլ նա լինի, այն մոտ 30-40 տոկոս է: 1995-ին ՀՀՇ-ն կեղծիքներով հավաքեց ավելի քան 50 տոկոս, 4 տարի անց, երբ իշխանությունը փոխվեց, 5 տոկոսի շեմն էլ չհաղթահարեց»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի կարծիքով՝ եթե Փաշինյանն իր աղանդով իշխանության չլիներ, անգամ 5 տոկոս չէր հավաքի, նրան ձայն են տվել մշտապես իշխանության օգտին քվեարկողները. «Մի կապանցի կին, որի թոռն անհետ կորած է, ձայնը տվել է իշխանությանը՝ ասելով, որ իր թոշակը 5000-ով ավելացել է: Եղել է կազմակերպված ընտրակեղծիքների և ահաբեկումների համակարգ, 1995-ից ի վեր ընտրակեղծիքների հիմնադիրները նրանց թիմում են: Ոստիկանությունը մարզերի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին գիշերով կանչում էին հանդիպումների: Շուռնուխի գյուղապետն ասում էր, որ գյուղացիներին 500 հազարական դրամ են տվել»:

Իրավապաշտպանի պնդմամբ՝ այն պետական պաշտոնյաները, որոնք չեն գնացել կազմակերպված հավաքներին, աշխատանքից ազատվել են: «Գործել են շրջիկ խմբեր, զինվորականները քվեարկել են ցուցումով, կեղծիքները եղել են հսկայածավալ: Բայց այն զանգվածը, որը թեկուզ սպառնալիքի տակ ձայն է տվել այս իշխանությանը, զրոյական արժանապատվություն ունի: Եթե 1918-ին ընտրվելիս լինեին Արամ Մանուկյանն ու Էնվեր Փաշան, երևի կընտրվեր Էնվերը»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:
Ավելին․․․
Աղբյուր