ՀԱՊԿ դիտորդները գնահատել են Հայաստանում անցկացված ընտրությունները
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասված է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», - ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում: