Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ. Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։
Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»։
Ավելին․․․
Աղբյուր