Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կազմել են ավելի քան 52 մլրդ դոլար
Տարեսկզբից վճարային հաշվեկշռի ավելցուկի պայմաններում Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստներն աճել են 2,8 տոկոսով (1,5 մլրդ դոլարով) և կազմել 52,3 մլրդ դոլար:
Այս մասին ասվում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, փոխանցում է minval.az-ը:
Նշվում է՝ Ասիական զարգացման բանկի նորացված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կավելանան 0,4 տոկոսով և կկազմեն 50,1 մլրդ դոլար:
Ավելին․․․
Աղբյուր