Ռուսաստանում թոքախտով հիվանդությունը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա
Ռուսաստանի Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանում թոքախտով հիվանդությունը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա՝ դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Վերջին քսան տարիներին, ըստ նախարար Մուրաշկոյի, հնարավոր է եղել թոքախտի հիվանդացության մակարդակը նվազեցնել երեք անգամ։ Մուրաշկոն նաեւ ասել է, որ Ռուսաստանի համար թոքախտի պրոֆիլակտիկան, դիագնոստիկան եւ բուժումը հանդիսանում է պետական առաջնահերթություն, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստանալ նման արդյունք։ Այս մասին նա ասել է ԱՀԿ վիրտուալ բարձր մակարդակի ֆորումի ժամանակ։