Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

«Այս իշխանությունը տապալեց տնտեսության պոտենցիալը, վնաս հասցնելու ցանկը շատ երկար է». Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունը «քաղաքական հեղափոխությունից» հետո «տնտեսական հեղափոխություն» խոստացավ, որն «իրականացրեց» բառիս բուն իմաստով չակերտներում: Տնտեսությունն ամբողջությամբ տապալել են, ու սա է նշված հեղափոխությունը: Սա զուտ պահային տապալում չէ, տնտեսական պոտենցիալն են տապալել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նա շեշտեց, որ այս իշխանության կողմից տապալված տնտեսությունը մի քանի տարվա ընթացքում վերականգնելու համար լրջագույն աշխատանք պետք է կատարվի: Խոշորագույն խնդիրներից առաջինը, ըստ մեր զրուցակցի, պետական պարտքն է. «Այս կառավարության կառավարման ժամանակ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով, որով ամբողջությամբ ընթացիկ ծախսեր են սպասարկվել: Կապիտալ որևէ ծախս ՀՀ-ում չի կատարվել: Սա հանցագործություն է: Պարգևավճարների, ինչպես նաև ընթացիկ ծախսեր սպասարկելու համար պարտք ներգրավելը հանցագործություն է: Մինչդեռ պարտքը բացառապես կապիտալ բնույթի ծախսերի, հետագայում տնտեսական պոտենցիալի ուժեղացման կամ ամրապնդման համար են ներգրավում»:

Անդրադառնալով այն փաստին, որ միայն այս տարվա հինգ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը գրեթե 850 մլն դոլարով ավելացել է ՝ նա շեշտեց. «Պատկերացրեք, եթե պետական պարտքը վերցնենք ու, օրինակ՝ Սյունիքում թունել կառուցենք, որը տրանսպորտային ճանապարհների առումով տնտեսության վրա մեծ ու դրական ազդեցություն կունենա, կլինի նաև արտադրանքի ինքնարժեքի նվազում: Դրանից հետո պետությունը, բնականաբար, ավելի բարձր եկամուտներ կստանա: Այս դեպքում կարող ենք վստահ պնդել, որ պարտքի ներգրավումն արդյունավետ կլինի: Մեր պետության եկամուտների գերակշիռ մեծամասնությունը վճարված հարկերից է ստեղծվում, ու եթե եկամուտները չեն բավարարում, կա՛մ պետք է պետական գույք վաճառենք, կա՛մ պարտք ներգրավենք: Ինչ պետական գույք ունեինք, գրեթե ամբողջը վաճառել ենք, և մի գործիք՝ պարտքի ներգրավումն է մնում, որից խուսափել հնարավոր չէ: Այլ հարց է՝ պարտքն ինչի վրա ենք ծախսում: Օրինակ՝ թունել, ճանապարհ, կամուրջներ, ենթակառուցվածքներ ենք կառուցո՞ւմ, որոնք հետագայում տնտեսական պոտենցիալի վրա դրական ազդեցություն կունենան: Այս կառավարությունը սա չի իրականացրել: Ներգրավված ավելի քան 2 մլրդ դոլար պարտքը բացառապես ընթացիկ ծախսերի սպասարկման վրա է ծախսել»:

Նրա խոսքով՝ վերոնշյալ 850 մլն-ի պարագայում ևս խնդիրը պետք է կառավարության քայլերի համատեքստում դիտարկենք:«Շատ դեպքերում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 30 տոկոս լինել, և խորը տնտեսական ճգնաժամ լինի: Կարող է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լինի 70 տոկոս, և այդ ճգնաժամը չլինի: Հարցն արդյունավետ կառավարումն է: Արտաքին պարտքի վտանգավորության աստիճանը կախված է ոչ թե պարտքի չափից, այլ ծախսման ուղղություններից: Իհարկե, չափն էլ է վտանգավոր, բայց մեծ վտանգն ուղղությունների մեջ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ Նաիրի Սարգսյանի, ներդրումային միջավայրն է. «Ներդրումային գրավչության մեծացման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Հակառակը՝ այս առումով էլ ինչ ունեինք, տապալել են: Կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, պարտված պատերազմ, քաղաքական անկայունություն, անկանխատեսելիություն, կեղծ դրական սպասումների ձևավորում հանրության մոտ: Այս կառավարության կողմից անմիջապես տնտեսությանը վնաս հասցնելու ցանկը շատ երկար է: Տնտեսությունը վերջին երեք տարվա մեջ իներցիայով է աշխատել: Երբ ահազանգում էինք, որ տնտեսությունը դեպի անդունդ է գնում և պետք է արգելակել, իրենք հակառակն էին անում: Տնտեսությունը անդունդի եզրին հասցնելու և այդ ընթացքը արագացնելու կոճակն էին սեղմում, որ տնտեսությունը ավելի շուտ տապալվի»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, ներդրումների մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ անվտանգային, ինչպես նաև քաղաքական կայունություն կունենանք. «Հիմա անվտանգության զոնա չունենք, քաղաքական կայունությունն էլ չունենք, ու ներդրումների մասին խոսելն այս դեպքում անիմաստ է: Դրա մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ հունիսի 20-ից հետո իրավիճակը հանգուցալուծվի, քաղաքական կայունություն լինի, որին էլ կհաջորդի անվտանգային կայունությունը: Այս իրավիճակում տնտեսության, ինչպես նաև տնտեսության զարգացման հույս ունենալն անիմաստ է: Պետք է համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին, որից հետո նոր կառավարության առաջ նոր մարտահրավեր ու նոր մարտավարություն պետք է դնել: Իհարկե, այս իշխանության վերարտադրությունը ամենաանհավանական սցենարն եմ համարում, այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ դեպքում ուղղակի պետություն չենք ունենա: Իսկ եթե պետություն չունենանք, ապա ինչ տնտեսության մասին է խոսքը: Մեր պետության ապագան, մեր պետության հարատևման կարևորագույն սկզբունքն է խախտված»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հաշվեքննիչ պալատի այն տվյալներին, որոնք փաստում են, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ներքին աուդիտն իրականացվում է երկու եղանակով: Նախարարություններում, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմերում, կառավարությունում և այլ մարմիններում կային հաստիքային աշխատողներ, որոնք պետք է տվյալ պետական կառավարչական հիմնարկի ղեկավարին օգնեին հասնել կանոնադրությամբ սահմանված իրենց նպատակներին: Այսինքն, իրենք պետք է օգնեին զարգացման տեսանկյունից ու զուգահեռ ստորաբաժանումներում հսկողություն իրականացնեին՝ պարզելու, օրինակ՝ ծախսերն արդյոք խնայողաբար, օգտավետ ու արդյունավետ են օգտագործե՞լ: Ներքին աուդիտի ինստիտուտը կարևոր է ամբողջ աշխարհում: Մեր դեպքում աուդիտի ղեկավարը ենթարկվում էր տվյալ աշխատակազմի ղեկավարին կամ նախարարին, և այստեղ անկախությունը կասկածի տակ էր դրվում: Այսինքն, ներքին աուդիտը կարող էր սուբյեկտիվ գտնվել ու հրահանգներ իրականացնել»,-ասաց նա՝ նշելով, որ հետո զուգահեռ դրվեց մի տարբերակ, ըստ որի, պետք է պետական մրցույթներ հայտարարվեին:

«Այդ մրցույթներին կարող էին մասնակցել աուդիտորական ընկերություններ և տարեկան ծառայություններ մատուցել: Սա արդեն ինստիտուտի կայացմանն ու արդյունավետությանն էր տանում: Այս կառավարությունը, իշխանության գալով, վերոնշյալ հաստիքները կրճատեց, և որոշում կայացվեց ամբողջությամբ նշված տարբերակին անցնել, որով աուդիտորական ընկերությունները պետական գնումների միջոցով պետք է հսկողություն իրականացնեին: Առաջին հայացքից խելամիտ քայլ էր: Բայց քանի որ կառավարման համակարգում լրջագույն ճգնաժամ ունենք, ժողովրդական խոսքով ասած, «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին»:

Գործող մոդելը քանդեցին, բայց հաջորդը գործի չգցեցին: Արդյունքում աշխատատեղեր կրճատվեցին, ներքին աուդիտորները աշխատանքից ազատվեցին, պետական մրցույթներ չհայտարարվեցին: Մի մասը թեև հայտարարվեց, բայց այնուհետև պայմանագիր չկնքեցին, և այդպես շարունակ: Մեծ հաշվով՝ նախկինում գործող թեկուզ վատ համակարգը սկսեց 2020 թվականի ընթացքում ընդհանրապես չգործել: Սա հանգեցրեց մի իրավիճակի, երբ հիմնարկների ղեկավարներին չօգնեցին սահմանված նպատակներին հասնել, մյուս կողմից էլ՝ հսկողություն չիրականացվեց՝ պարզելու՝ արդյոք պետական միջոցները օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար են ծախսվել: Ի դեպ՝ նշված երեք բաղադրիչները ներքին աուդիտի հիմնական գործառույթն էին: Այս ամենի արդյունքում ունեցանք պետական պարտքի ներգրավում ու բյուջետային միջոցների վատնումներ՝ պարգևավճարների տեսքով: Մինչդեռ ներքին աուդիտը կարող էր արձանագրել դրա անթույլատրելիությունը, ինչն էլ հետագայում Հաշվեքննիչ պալատի համար դատախազություն հանցագործության մասին հաղորդում տալու հնարավորություն կլիներ: Ներքին աուդիտի ինստիտուտի կազմաքանդմամբ հանցագործության մի շատ կարևորագույն շղթա է աչքաթող արվել: Սա հանցագործության ևս մեկ տեսակ է, ընդ որում՝ ծանրագույն հանցագործության»:

Անդրադառնալով նաև այն փաստին, որ պետական գնումների գրեթե կեսը կատարվել է մեկ անձից՝ Ն. Սարգսյանը նշեց. «Երբ որևէ ապրանք հնարավոր է ձեռք բերել երկու և ավելի անձանցից, մրցույթը պարտադիր է: Եթե մրցույթ չի հայտարարվում, ապա այստեղ ևս պետական հանցագործության շատշատ տարրեր կան: Սրանք այն պարարտ հողերն են, որտեղից սկսվում են կոռուպցիան ու կաշառակերությունը: Օրինակ՝ երբ ձեռք բերող պետական մարմիններն ու մատակարար կազմակերպությունները կարող են X գումարով մատակարարման պայմանագրեր կնքել, և գումարի մի մասը վերադառնա ձեռք բերող պետական մարմնի ղեկավարին կամ պայմանավորվող անձին: Ակնհայտ կաշառակերության ու կոռուպցիայի տարրեր կան, որոնք պետք է պարտադիր քննության առարկա դառնան: Եթե չկան հիմնավորումներ, թե ինչու պետք է գնումը մեկ անձից կատարվի, այդ դեպքում միանշանակ կան կասկածելու հիմքեր առ այն, որ կաշառակերություն ու հանցագործություն է եղել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում