Արթուր Վանեցյանը Վրաստանի վարչապետի և Չեչնիայի նախագահի հետ ժամանակին պայմանավորվել է ՀՀ-Վրաստան-ՌԴ՝ Լարսին այլընտրանք ճանապարհի շինարարության վերաբերյալ, որն այժմ ընթացքի մեջ է. Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սյունիք այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը չի սկսվել հենց Սյունիքից, չնայած նա անձամբ կողմնակից է եղել դրան և կրկին կարևորելով այդ ճանապարհի նշանակությունն, արձանագրեց, որ այն անպայմանորեն կառուցվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Օրերս պարզ դարձավ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, օգտագործելով նաև իր անձնական կապերը, Վրաստանի վարչապետի և ՌԴ Չեչնիայի նախագահի հետ ժամանակին պայմանավորվածության է հասել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան՝ Լարսի ուղուն այլընտրանք երկրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ, որն այժմ ընթացքի մեջ է։