Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանները վերադառնում են իրենց աշխատանքին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2 երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թե հստակ երբ`վաղը, վաղը չէ մյուս օրը, սա զուտ տեխնիկական հարց է»,-ասել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Ըստ CNN-ի՝ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ:
Ավելին․․․