«Ես մարդկանց թույլ էի տալիս անել ինձ հետ այն ամենն ինչ նրանք ցանկանում էին: 6 ժամ անց ամեն ինչ դժոխքի վերածվեց» Պատմության ամենատարօրինակ փորձը
Սերբիացի Մարինա Աբրամովիչն արդեն 40 տարի շարունակ կազմակերպում է պրովակացիոն ակցիաներ և փորձեր:
Նրա ամենավաղ փորձերից մեկը մինչև հիմա քննարկման լուրջ առարկա է:
Այս գիտափորձն անց է կացվել Իտալիայի Մորրա ստուդիայում:
Գիտափորձի գաղափարը շատ պարզ էր; Աբրամովիչը 6 ժամ շարունակ մնալու էր անշարժ, իսկ այցելուները կարող էին անել նրա հետ այն ամենն ինչ ցանկանում էին, օգտագործելով սեղանին դրված 72 առարկաներից որևէ մեկը:
Աբրամովիչը կանգնած էր ստուդիայի կենտրոնում, հետևյալ գրությամբ մի ցուցանակ ձեռքին.
Հրահանգներ.
Սեղանին դրված են 72 առարկաներ, որոնք ինձ վրա կարող եք օգտագործել այնպես ինչպես կամենում եք:
Ես առարկա եմ:
Ես ինձ վրա եմ վերցնում այս գիտափորձի ողջ պատասխանատվությունը:
Տևողությունը 6 ժամ ( 20:00-2:00 )
Սեղանի առարկաները բաժանվում էին 2 մասի ՝ «հաճույքի առարկաներ» և «ցավի առարկաներ»: Անվնաս առարկաների շարքում էին փետուրներ, ծաղիկներ և այլն: Վտանգավորներն էին՝ դանակ, շեղբ և լիցքավորված ատրճանակ:
Կատարվածը անցավ բոլոր սպասելի սահմաններից:
Ներկաներից մեկը պատմում է. «Ամեն ինչ շատ թեթև սկսվեց: Ինչ որ մեկը նրան շրջեց, մյուսը ձեռքերը վեր բարձրացրեց, իսկ երրորդն էլ ձեռք տվեց նրա սեռական օրգաններին»:
«3 ժամ անց նրա շորերը շեղբերով պատառոտեցին: 4 ժամ անց այդ նույն շեղբերն արդեն հասնում էին նրա մաշկին: Նրա մարմինը սեքսուալ բռնության էր ենթարկվում: Նա այնքան էր նվիրված այս գաղափարին, որ չէր էլ դիմադրի եթե անգամ նրան փորձեին բռնաբարել կամ սպանել»,- շարունակում է ականատեսը:
Վերջին 2 ժամերն ամենասարսափելին էին: Աբրամովիչին ստիպեցին իր վրա ատրճանակ բարձրացնել:
Հենց իր՝ Աբրամովիչի խոսքերն ավելի սարսափելի են հնչում.
«Ես ինձ բռնաբարված էի զգում: Պատառոտում էին իմ շորերը, վարդի փշերով ծակծկում էին փորս, գլխիս ատրճանակ էին դեմ տվել»:
Երբ 6 ժամն անցավ, Աբրամովիչը քայլում էր ներկաների կողքով, և ոչ ոք չէր համարձակվում նայել նրա դեմքին:
Աբրամովիչն ասում էր, որ մարդիկ նպատակ չունեին պատասխանատվություն կրելու իրենց արարքների համար: Նրանք կարծես ցանկանում էին մոռանալ կատարվածի մասին:
Աբրամովիչն ասում էր. «Այս աշխատանքը մի շատ վատ բան է արձանագրում մարդկության մասին: Հատկանշական է, որ բարենպաստ պայմաններում, մարդիկ շատ հանգիստ կարող են քեզ ցավ պատճառել: Այս աշխատանքը ցույց է տալիս, որ հեշտ է վնասել այն մարդուն, ով պաշտպանվելու հնարավորություն չունի: Այն ցույց է տալիս, որ բազում այսպես ասած «մարդիկ» ունակ են բռնության, եթե օժտված լինեն բոլոր լիազորություններով»:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: