«Պատրաստ եմ Պուտինի հետ հանդիպմանը»․ Բայդենը ժամանել է Ժնև, որտեղ վաղը կկայանա ռուս-ամերիկյան գագաթնաժողովը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ վաղը՝ հունիսի 16-ին, կկայանա նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, փոխանցում է The Guardian-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Ջո Բայդենն այժմ բանակցություններ է վարում Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ։
Ընդ որում, լրագրողների հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Բայդենը պատասխանել է. «Ես միշտ պատրաստ եմ»։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում:
Ավելին․․․
Աղբյուր