Հայրը վաճառքի է հանել սեփական երիկամը՝ 2-ամյա աղջկա գերեզմանը կառուցելու համար (ֆոտո)
News.am-ը գրում է.
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 2 մանկահասակ երեխաների հայր, 32-ամյա Սամվել Կոծինյանը վաճառքի է հանել սփական երիկամը, որպեսզի դրա գումարով կարողանա կառուցել 2-ամյա աղջկա եւ ծնողների գերեզմանները: Լոռիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ աղջիկը մահացել է 2016թ-ի ապրիլին, իսկ մայրը՝ փոքրիկի մահվանից մեկ ամիս առաջ:
«Աղջիկս մեկ ու կես տարեկան էր, բժիշկները զոբ հայտնաբերեցին, ինչպես նաեւ սրտի ու թոքի արանքում չարորակ ուռուցք: Երկու ծանր վիրահատություն տարավ: Բարի մարդկանց ու բժիշկները ամեն ինչ արեցին, սակայն հիվանդությունը ավելի ուժեղ գտնվեց…»,-պատմեց Սամվելը, հավելելով, որ մեկ տարվա ընթացքում իրեն չի հաջողվել անգամ տապանաքարեր դնել գերեզմանի վրա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
(39).jpg)
(29).jpg)