Էդմոն Մարուքյանին, չեմ կարծում, որ այսօր Վանաձոր քաղաքը հետաքրքրում է. Մամիկոն Ասլանյան
Aysor.am-գրում է.
Վանաձորում ավագանու նիստն այսօր չի կայացել քվորումի բացակայության պատճառով, իսկ նիստը նշանակվել էր՝ կապված Վանաձորում հրդեհի հետևանքով տուժած անօթևանների խնդրի հետ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ բոյկոտն ուժի մեջ է և, որ պատրաստ են բնակիչներին իրենց միջոցներից օգնություն տրամադրել:
-Պարոն Ասլանյան, շարունակվում են բոյկոտվել Ձեր հրավիրած նիստերը: Որքա՞ն է շարունակվելու այս իրավիճակը Վանաձորի քաղաքապետարանում:
-Այդ հարցը պետք է ուղղեք նիստը բոյկոտողներին: Ես մի բան կարող եմ ասել՝ ես այսօր պարտավոր էի նիստ հրավիրել: Այստեղ գումարի մեծությունը կամ փոքրությունը չէ, այստեղ ավագանու ինստիտուտի ներկայությունն է և քաղաքացիների կողքին գտնվելն է: Հետևաբար, այդ միլիոն ու կես դրամը, որ այսօր քաղաքական ընդդիմադիրները ասում են, թե իրենք էլ գումար կհավաքեն, հանգանակություն կանեն, այդպես չէ: Սա պետություն է, այստեղ տեղական ինքնակառավարման մարմին գոյություն ունի, որը կոչված է իր քաղաքացիների կողքին լինելու, և ավագանու ինստիտուտի նսեմացումը մի նժարի վրա դնելը գումար հավաքելու հետ, չեմ կարծում, որ տեղին է:
-Ի՞նչ են այս մասին մտածում վանաձորցիները, կա՞ն արձագանքներ:
-Քաղաքացիները, մեծամասամբ, չեն ընդունում քաղաքի կառավարման ներկայացուցչական ժողովին նման վերաբերմունք դրսևորելը, որովհետև նրանք, ամեն դեպքում, ուզում են շարժ, զարգացում տեսնել Վանաձորում: Նրանք ավագանի ընտրել են ոչ թե բոյկոտ տեսնելու, այլ ավագանու աշխատանքը տեսնելու համար:
Շարունակությունը` այստեղ