Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով 38-39 աստիճանի
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։