Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. Պատգամավոր
Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տանում են Երևանին հանձնելու, սակայն տարել են ծեծել ու վերադարձրել խուց, իսկ վերջին անգամ՝ հանձնելուց առաջ, ասել են, որ հագնվեն, տանում են մորթելու: Տղաներն ասում են, որ մինչև Վրաստանի սահմանը հասնելն իմացել են, որ տանում են իրենց մորթելու:
Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, քաղաքական թիմի Նյուրենբերգը լինելու է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: