Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Politics

Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը․ «Փաստ»

Մի վախեցեք ձեր թշնամիներից. վատագույն դեպքում նրանք կարող են սպանել ձեզ: Մի վախեցեք ձեր ընկերներից. վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել ձեզ: Վախեցեք անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միայն նրանց լուռ համաձայնությամբ են կործանվում երկրները, տեղի ունենում դավաճանություններ և սպանություններ»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի պոետ Ռիչարդ Էբերհարդը:

Ցանկացած երկրի համար ոչինչ այդքան վտանգավոր չէ, որքան ժողովրդի անտարբերությունը, անտարբերության միջավայրում է գլուխ բարձրացնում ամեն մի անցանկալի երևույթ: Անտարբերությունը ատելություն և չարիք է ծնում, անտարբերության հետևանքով աղետներ են տեղի ունենում, երկրներ են կործանվում, ճակատագրեր են խեղվում:

«Ամենամեծ մեղքը ամենևին էլ ատելությունը չէ, այլ անտարբերությունը: Սա մարդկային զգացմունքներից ամենաանմարդկայինն է»,- ասել է Բեռնարդ Շոուն: Կարծես պատմությունը կրկնվում է, և հայրենիքի նկատմամբ անտարբերության արդյունքում, որպես օրինաչափություն, 100 տարին մեկ կանգնում ենք ազգի ու պետականության լինել - չլինելու երկընտրանքի առջև: Ինչպես հիմա, 1918 թ.-ին էլ մեր երկիրը կանգնած էր նույն խնդրի առաջ, և եթե չլինեին Արամ Մանուկյանը, Կաթողիկոսը և ոչ մեծաթիվ նվիրյալները, մենք անկախ պետականություն չէինք ունենա:

Այսօր էլ Հայաստանին նույնպես նվիրյալներ և առողջ ուժեր են պետք, լուրջ ու փորձառու մարդիկ են պետք, Հայաստանին հայրենասերներ են պետք, սթափվել է պետք, պետության հետ խաղալ չի կարելի, մենք կարող ենք հայրենիք ու պետականություն կորցնել: Կարող ենք, որովհետև Հայաստանում վերջին ժամանակներս պատմությանն անհայտ անտարբերների ու անհայրենասերների մարդկային մի տեսակ է ծնվում, տեսակ, որ սպառնալիք է ազգային անվտանգությանը, սեփական երկրի ու պետության գոյությանը, տեսակ, որ չունի արժանապատվություն, սրբություն, հայրենիք, Աստված, որ լավերին, անհատականություններին չի հանդուրժում, որի համար միևնույնն է, որ պարտվեցինք, որ տարածքներ հանձնեցինք, որ հազարավոր հրաշք երեխաներ կորցրեցինք, որ այսքան պատանդներ ունենք, որ նվաստացրեցին մեզ թուրքի առաջ, որ դրսում հայը գլխիկոր է ման գալիս, որ հային ընկալում են որպես դավաճանի, ստախոսի ու անամոթի, որ օրհասական վիճակում ենք հայտնվել: Նրանց համար միևնույնն է, թե ում ստրուկը կլինի՝ թուրքի, թե հայի:


Իսկ մարդիկ ձգտում են ստրկության, որովհետև ստրուկ լինելն ավելի հեշտ է, քան արժանապատիվ ապրելը: Արժանապատիվ ապրելը ենթադրում է պայքար, պատասխանատվություն, ջանքեր, աշխատանք, իսկ ստրկությունը ծույլերի, վախկոտների ու ապաշնորհների հատկություն է: Այդ տեսակը չունի հայի ու Հայաստանի հետ ընդհանուր ոչինչ, այդ տեսակը հանուն իր շահի ու փառքի պատրաստ է անգամ ազգ ու հայրենիք ուրանալ: Այդ տեսակի գոյությունն էլ պայմանավորված չէ միայն տգիտությամբ, այդ տեսակին կարող ենք հանդիպել ամեն տեղ՝ պատգամավորների, ուսուցիչների, գիտնականների, բժիշկների ու գյուղացիների մեջ: Դրանք մարդիկ են, որոնց հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է պարզապես: Դա թույլ, չկայացած, մորթապաշտ, փոքրոգի, բարդույթներ ունեցող, խեղճ ու անճար մարդու տեսակ է: Նրանք սիրում ու պաշտում են նրանց, ովքեր ավելի արհամարհական ու դաժան են վերաբերվում իրենց, խաբում ու նվաստացնում են:

 

Նրանց հատուկ է նաև եսակենտրոնությունը, լկտիությունը, ագրեսիվությունը, անամոթությունը, անտարբերությունը հայրենիքի, մարդկանց ու պետության նկատմամբ, ինչը առավել ցայտուն դրսևորվեց արցախյան պատերազմում: Նրանց համար իշխանությունը միջոց է անձնական շահի ու վայելքների հասնելու համար, իսկ պետական, հանրային շահը երկրորդական նշանակություն ունի. վառ վկայությունը՝ պարգևավճարների, գործուղման ու այլ ծախսերի և արտաքին պարտքի հսկայական չափերով ավելացումն է, անտարբեր վերաբերմունքը պատերազմի, զոհերի, գերիների ու հայրենիքի նկատմամբ: Նրանք ինչ-որ տեղ անարխիստներ են, ձգտում են անիշխանության, քաոսի՝ պղտոր ջրում ձուկ որսալու համար: Նրանց ձեռքը նորից իշխանություն տալը մեր կողմից մեծագույն սխալ կլինի, դա կարող է ողբերգական լինել ժողովրդի ու պետության համար, դա ազգային անարժանապատվության յուրօրինակ ցուցադրում կլինի:

Այս տեսակը 2018 թվականին իշխանության բերեց իր նմաններին, և հիմա ամեն կերպ չի ուզում զիջել այդ իշխանությունը, որովհետև այդ իշխանությունը իր նման է մտածում, տանել չի կարողանում լավը, մարդկային բարձր արժեքները, հալածում է հեղինակություններին, գլխատում է ազգի առաջադեմ ու գիտակից մասին՝ ընտրանուն, խոստանում է ունեզրկել հարուստներին, բայց երբեք չի խոստանում հարստացնել աղքատներին: Այդ տեսակը ոչ թե ուզում է, որ ինքն էլ ձգտի հասնել լավագույնին, հաջողակներին, այլ ուզում է, որ պարզապես չլինեն ավելի հաջողակներ, ավելի հարուստներ, ավելի խելացիներ: Այս տեսակը պարզապես առանց աշխատելու վայելքներ է ուզում: Այս տեսակը նոյեմբերի 9-ից հետո էլ անգամ դեռ պահում է իր ընտրյալին իշխանության ղեկին, նրա քմահաճույքներն է բավարարում և աղուհացով է դիմավորում, քծնում ու գառ է մորթում մեկի ոտքերի տակ, որը Հայաստանը հասցրեց աղետալի վիճակի: Իսկ այդ մեկը, օգտագործելով ժողովրդի մոլորված վիճակը, ուզում է նորից վերարտադրվել իշխանության ղեկին: Սակայն, ինչպես ԱՄՆ-նախագահ Աբրահամ Լինքոլնն է ասել, «կարելի է մշտապես հիմարացնել մարդկանց մի մասին, կարելի է խաբել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, բայց չի կարելի անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»:

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, երևի թե չունի նախադեպը մարդկության պատմության մեջ, զավեշտ է, անամոթության գագաթնակետը և չի տեղավորվում ո՛չ քաղաքագիտական և ո՛չ էլ պարզ մարդկային տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդին բերած միակ և մեծագույն ավանդն էլ այն է, որ բացահայտեց մեր բարոյականության ու արժեհամակարգի ողջ դատարկությունն ու սնանկությունը:

Այս կապակցությամբ և կարծես մեր այսօրվա համար մեծ մանկավարժ Վասիլի Սուխոմլինսկին գրել է. «Ամաչեք ձեր հոգու դատարկությունից: Ամենից շատ ամաչեք այն բանի համար, որ չունեք ձեր սեփական սրբությունները, ձեր անփոփոխ, անվիճելի ճշմարտությունները, կանոնները, սկզբունքները: Ամաչեք ձեր թուլությունից, սկզբունքայնության բացակայությունից, «անողնաշարությունից»: Ամաչեք քաղաքացիական կյանքի, պարտականությունների հանդեպ ձեր անտարբեր վերաբերմունքի համար...»:

Իշխանությանը կարելի է համեմատել ջրի, իսկ երկիրը՝ նավի հետ: Ջուրը կարող է նավը խաղաղ տեղափոխել, կարող է և փոթորիկ բարձրացնել ու շրջել, խորտակել, կործանել նավը: Հիմա փոթորիկ է մեր երկրում, և Հայաստան «նավը» խորտակվում է: Խորտակվում է, որովհետև նավավարը նավը տարավ արկածախնդրության, որովհետև նա ապաշնորհ է, պոպուլիստ, անհավասարակշիռ, անկանխատեսելի և անփորձ, որը չի տիրապետում պետության կառավարման նվազագույն գիտելիքների, որի գործողություններում այդպես էլ 3 տարվա ընթացքում չնկատեցինք ոչ մի լրջություն, տրամաբանություն ու օրինաչափություն, որն ի վիճակի չէ անգամ կառավարել իր սեփական հոգեաշխարհը, ստախոս է, թույլ ու վախկոտ, որը սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, արհամարհանքից բացի, ոչինչ չի տածում, որին բացարձակ իշխանությունից ու վայելքներից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում, որն եկավ իշխանության օտար ուժերի հովանավորությամբ, խաբեությամբ, չարաշահելով մարդկանց վստահությունը, ուրացավ հայության զգալի մասի պաշտամունքի աստիճանի հասնող սերը, որը հայ ժողովրդին տարավ պարտության և հպարտանում է այդ պարտությամբ:

Հայաստան պետությունը և հայ ժողովուրդն էլ հայտնվեցին խորը և համակողմանի՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, կառավարման, կրթական, սոցիալական, դիվանագիտական, արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի մեջ: Կապիտուլյացիոն հայտարարությունից հետո էլ հանրությանը մոլորեցնելու և ժամանակ շահելու համար Նիկոլ Փաշինյանը հրապարակեց վեցամսյա ճանապարհային քարտեզ։ Արդեն վեց ամսից ավելի է անցել, իսկ այն այդպես էլ մնացել է թղթի վրա և սովորական ֆեյսբուքյան գրառումից այն կողմ չի անցել:

Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և հարուստ Հայաստան ունենալ, արժանապատիվ ապրել, պետք է ճիշտ ընտրություն անենք, հեռատես ու իրատես լինենք, պետական մտածողություն դրսևորենք: Իսկ այս իշխանությունների վերարտադրվելու դեպքում անխուսափելիորեն հայոց պետականության վախճանը կարող է լինել: Այդ համատեքստում, ամենևին էլ այն կարծիքին չլինելով, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զուրկ է թերություններից ու սխալներից, միևնույն ժամանակ վստահ եմ, որ նա ունի պետական գործչին ու երկրի ղեկավարին անհրաժեշտ հիմնական որակները, և երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու հարցում, կարծում եմ, պետության ղեկավարի հարմար թեկնածու է:

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ունի բարձր ինտելեկտ, վերլուծական միտք, կազմակերպչական ունակություններ, իմաստություն, արտակարգ իրավիճակների պայմաններում պետության կառավարման մեծ փորձառություն, մարդկայն հարաբերություններում ու բանակցությունների վարման ոլորտում մեծ փորձ ու գիտելիքներ: Նա պատվախնդիր մարդ է, չի խուսափում պատասխանատվությունից, սառնասիրտ է, զուսպ, սկզբունքային և վճռական, հոգեպես կայուն է և ֆիզիկապես ամուր, ունի ազգային աշխարհայացք, ինչը նշանակում է, որ կարող է մեծ ծանրաբեռնվածություն վերցնել, դիմակայել հնարավոր մարտահրավերներին, կայացնել ազգանպաստ, օբյեկտիվ ու հավասարակշռված որոշումներ և հետևողականորեն իրականացնել դրանք:

Նա կարող է կարճ ժամանակում վերականգնել արժեզրկված ու անգործության մատնված պետական ինստիտուտների գործունեությունը, հավաքագրել փորձառու ու գործիմաց մարդկանց թիմ, ուսումնասիրել, վերլուծել, կանխատեսել ապագան և սահմանել գործողությունների հստակ ծրագիր: Նա կարող է վերականգնել արտաքին աշխարհի հետ երբեմնի լավ հարաբերությունները, նրան հիանալի ճանաչում են աշխարհի շատ երկրների քաղաքական բարձր շրջանակներում և հարգում, վստահում ու լուրջ են վերաբերվում: Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը ունեցել է հետխորհրդային տարիների ամենաբարձր տնտեսական աճը, Երևանն ու այլ բնակավայրեր դարձել են ավելի բարեկարգ, արտաքին պարտքի, ՀՆԱ-ի, աշխատավարձերի գծով ունեցել ենք լավագույն ցուցանիշները, երկրում տիրել է կայունություն, մարդիկ անվտանգ ու պաշտպանված են զգացել, և ոչ մի մետր տարածքային կորուստներ չենք ունեցել: Հայաստանի միջազգային վարկն էլ բարձր է եղել, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եղել են լուրջ ձեռքբերումներ:

Պետք է նկատի ունենալ նաև, որ Քոչարյանը խորությամբ տիրապետում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Դա են ցույց տալից նրա նախընտրական հանդիպումներն ու հարցազրույցները: Շուրջ երկու տարի տևած դատավարությունն էլ ապացուցեց նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի սնանկությունն ու շինծու բնույթը: Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, մենք մեր հերոս-նահատակների ու մեր ապագա սերունդների առաջ պատասխանատվություն ունենք: Այս երկիրը միայն ժամանակավոր է մերը, այս երկիրը նաև ապագա սերունդներինն է, և պարտավոր ենք այն ամբողջական ու բարեկարգ փոխանցել նրանց:

Հայաստանի ապագա վարչապետ ընտրվողին էլ ուզում եմ դիմել Եկատերինա II -ի պատգամով. «Եղեք մարդասեր, մատչելի, կարեկցող և առատաձեռն: Ձեր մեծությունը թող չխանգարի ձեզ սիրով զիջել փոքր մարդկանց և ձեզ դնել իրենց դիրքում: Լսե՛ք ուշադրության արժանի ցանկացածի: Գործե՛ք այնպես, որ լավ մարդիկ ձեզ սիրեն, չար մարդիկ վախենան, և բոլորը հարգեն: Երբեք թույլ մի՛ տվեք, որ շողոքորթողները ձեզ պաշարեն:

Ավելին․․․