«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների վրա. ԼՀԿ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա: Այս մասին ահազանգում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային.
ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։