Շուրջ 65 մլն դոլար, ավելի քան 8000 նիշ. Չինաստանում աճուրդում վաճառվել է 18 մ երկարությամբ կայսերական թղթե գլանակ (լուսանկարներ)
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում աճուրդի ժամանակ 64,7 մլն դոլարով վաճառվել է 18 մետր երկարությամբ չինական կայսերական թղթե գլանակը, որը պարունակում է ավելի քան 8000 նիշ:
Այս մասին գրում է luxurylaunches.com-ը, նշելով՝ այն դարձել է աճուրդների պատմության մեջ երրորդ ամենաթանկ չինական դասական կտավը:
Արվեստի գործը պատկերագրական գրառում է, որը հիշատակում է կայսր Ցյանլունի` 18-րդ դարում Սինցզյանում հաղթական մարտերից մեկը:
Այն նկարել է Խուա Յանը` 1750-ական թվականներին:
Ենթադրվում է, որ ձեռագիրն ավարտին է հասցվել մինչ կայսեր գահակալության 29-րդ տարին, որը համապատասխանում է 1765 թվականին:
Նախկինում՝ 2009 թվականին գլանակն աճուրդի էր հանվել 21 միլիոն դոլարով: Այն ձեռք էր բերել չինացի միլիարդատեր և մեգահավաքորդ, Շանհայի Long Museum թանգարանի հիմնադիր Լյու Յիքյանը: