Տղա ես, քո տղուն հերություն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականության մեջ. Սաղաթելյանի՝ Աշոտ Փաշինյանին գերների դիմաց տալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը, պարզվում է նաև, որ այդ ուրվականը մշտապես հարբած է, այսօր ընկել է Հայաստանի գյուղերը, կրկին ջղաձգվել է, կրկին զառանցում է: Այս մասին այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի մասին:
«Այս մարդը մեր ժողովրդին շարունակում է վախեցնել պատերազմով, հաճախ զիջումներով և իր զիջումները հիմնավորում է նրանով, որ որպեսզի նոր պատերազմ չլինի, պետք է նոր տարածքներ տանք: Մենք ասել ենք՝ որքան զիջումներ տանք, այնքան դրանք ավելանալու են և սրա դեմը միայն կարող է առնել հզոր բանակը և այն մարդիկ, որոնք կարող են դիմագրավել մեր պետականությանը սպառնացող վտանգներին»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքում այն մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչ է պատերազմը և կորուստը իսկ այս իշխանության պարագայում նույն պատկերը չէ և վերջիններիս հեռացնել է պետք:
Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարած այն պատարստակամությանը, թե Աշոտ Փաշինյանին կարող է տալ բոլոր գերիների դիմաց: «Այս մարդը շարունակում է իր կապիկությունները, տղա ես, քո տղուն հերություն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականության մեջ, մենք գիտենք, որ դու հանուն քո աթոռի քո կնոջն էլ, քո երեխեքին էլ, ժողովրդին էլ հանձնելու ես»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր
Ավելին․․․