Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Աշխարհաքաղաքական գործոնները պահանջում են, որ Իրանը, քաղաքական շահերից ելնելով ՀՀ-ի ներդրումներում դերակատար լինի, բայց դա կախված է նրանից, թե վերջինս ինչպես կընդառաջի դրան․ Ռ. Բեգլարյան (տեսանյութ)

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝  Իրանի դիրքորոշումը Արցախյան պատերազմից հետո  հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների պարագայում պարզ է՝ չպետք է փոխվի հայ-իրանական սահմանը, տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ մասին իր «ուղերձները» տարբեր հարևանների է ներկայացրել,  մասնավորապես Ադրբեջանին և Թուրքիային։

«Հետագա իրադարձություններն էլ վկայեցին, որ օրըստօրե Իրանի համար էլ այդ հարցերը շատ կարևորվում են»,- ասաց նա։

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ Արցախյան պատերազմը վնաս հասցրեց Իրանին։ «Նվազագույնն այն է, որ Իրանը պետք է շեշտակի զգոն լինի, և սահմանի որևէ խաթարում չլինի»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ իրավիճակի հանգուցալուծումը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու համար Իրանը միշտ էլ պատրաստ է լինելու աջակցել կողմերին, քանի որ նրա աշխարհագրական դիրքն է պահանջում, որ բոլորի նկատմամբ ուշադիր լինի։

Ռոբերտ Բեգլարյանը Հայաստան-Իրան հարաբերություններում էլ կարևորեց հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը։ «Ես բազմիցս ասել եմ, որ երբ խոսվում է Հայաստան-Իրան սահմանի մասին, խոսքը միայն սահմանագծի մասին չէ։ Իրանի հետ հարաբերությունները պահանջում են մինչև սահմանի խորքը․ Սյունիքի աշխարհագրական զգայուն դիրքը, նրա հարաբերակցությունը Իրանի հետ պահանջում է, որ մինչև Երևան անվտանգ ու ապահով լինի։ Այդ առումով պետք է Իրանը ավելի ակտիվ լինի, և հայկական կողմից էլ պետք է ընդառաջվի թե՛ պրոեկտների ձևով, թե՛ առաջարկների ձևով փորձեն երկու երկիր հանդես գալ»,- ասաց նա։

Իրանահայ պատգամավորը համաձայնեց, որ Իրանը Հարավային Կովկասում ավելի սերտ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ «Սակայն երբ նկատի ենք ունենում տարածաշրջանի հատկապես աշխարհաքաղաքական գործոնները, հասկանում ենք, որ դրանք պահանջում են, որ Իրանի կողմից չպետք է նկատի առնվեն լոկ տնտեսական շահերը, այլ՝ այդ քաղաքական շահերից ելնելով՝ փորձ արվի ներդրումների մեջ դերակատար լինել, օժանդակել Հայաստանին։ Դա իհարկե նաև կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կընդառաջի դրան»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։
Աղբյուր
Ավելին․․․