«ՌԴ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար». Ստոլտենբերգ
Քաղաքական և ռազմական բնագավառում Ռուսաստանի և Չինաստանի միջև էլ ավելի ակտիվ համագործակցությունը լուրջ մարտահրավեր է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վերջին ժամանակներս Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են էլ ավելի ինտենսիվ համագործակցությանն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով: Խոսքը ՆԱՏՕ-ի համար լուրջ մարտահրավերի մասին է: Դրա արդյունքում առաջանում են նոր վտանգներ: Մոսկվան և Պեկինը էլ ավելի հաճախ են համակարգում որոշումների շուրջ համապատասխան դիրքորոշումներն այնպիսի բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին ՄԱԿ-ն է»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է հարցազրույցում, որը «Ռուսաստանը և Չինաստանը սպառնում են Արևմուտքին» վերնագրով հունիսի 8-ին հրապարակել է Հռոմի la Repubblica թերթը:
Ավելին․․․