Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
uncategorized

Արտառոց ոչինչ չի եղել. մարդիկ չցանկացան կորցնել իրենց գնած ապրանքը` մանդատը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, ի՞նչ էր նշանակում երեկվա տեղի ունեցածը, երբ Ծառուկյան դաշինքից ինքնաբացարկ հայտարարած պատգամավորները հետ վերցրեցին իրենց դիմումն ու պատգամավոր դարձան:

– Դա շատ սովորական երևույթ է Հայաստանի համար: Որովհետև կարող ենք ասել` ապրիլի 2–ին Հայաստանում ընտրությունների ինստիտուտը մահացավ: Իսկ եթե ամբողջ երկրում վերանում է իշխանությունների ձևավորման ժողովրդավարական գործընթացը, ապա, բնականաբար, այն մահանում–վերանում է նաև կուսակցությունների մեջ:

Քանզի արդեն Ազգային Ժողովում կուսակցության խմբակցության կազմը որոշվում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքով, թե տվյալ պատգամավորն ի՞նչ ինտելեկտուալ մակարդակ ունի, ծրագրային ի՞նչ ելույթներով է հանդես եկել, այլ այն որոշում է տվյալ կուսակցության կամ դաշինքի ղեկավարը` ինչ–ինչ նկատառումներից ելնելով: Նա է նպատակահարմար գտնում պատգամավորության որևէ թեկնածուի տեսնե՞լ Ազգային Ժողովում, թե` ոչ:

Սա այն բանի վկայությունն է, որ Հայաստանում իշխանությունների ձևավորման ժողովրդավարական մեխանիզմները, ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ կուսակցությունների մեջ, այլևս չեն աշխատում:

Իսկ եթե մասնավորեցնենք մեր խոսակցությունը, ապա կարող ենք ասել` իրավիճակը հետևյալն էր` Ծառուկյան դաշինքի այն պատգամավորներից, որոնք գումարներ էին ներդրել ապրիլի 2–ին և գնել էին պատգամավորի մանդատ` ընտրակաշառքի միջոցով, փաստորեն փորձ էր արվում հետ վերցնել այն: Ավելի որոշակի` ուզում էին վերցնել նրանց ապրանքը, որը գնել էին իրենք: Բնականաբար այս մարդիկ չհամաձայնվեցին: Որովհետև «ազնվորեն» գնել էին մանդատը: Եվ գնել էին, որպեսզի հինգ տարի շարունակ լուծեին իրենց անձնական հարցերը: Ու գնացին ԿԸՀ ու տեր կանգնեցին իրենց ապրանքին:

– Իսկ երրորդ ուժի մատն այստեղ չի՞ կարող խառը լինել: Նկատի ունեմ Հանրապետական կուսակցությանը: Որովհետև գուցե խորհրդարանում ինչ–որ վերաձևավորումների անհրաժեշտությո՞ւն լինի հետագայում:

– Չեմ կարծում: Որովհետև նրանք, ովքեր խորհրդարան են անցել Ծառուկյան դաշինքից` վարկանիշային ընտրացուցակով, իրենց էությամբ ոչնչով չեն տարբերվում Հանրապետական կուսակցությունից վարկանիշային ցուցակով ԱԺ անցած պատգամավորներից: Մեծ հաշվով Հանրապետական կուսակցության համար մեկ է, թե Ծառուկյան դաշինքից Պողոս Պողոսյա՞նը կանցներ, թե Պետրոս Պետրոսյանը: Երկու դեպքում էլ նրանք Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող մարդիկ են:

– Այս միջադեպով թուլացա՞վ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը:

– Նայած ինչ ենք հասկանում թուլանալ ասելով: Ընդհանրապես թուլանալ–ուժեղանալը բնորոշ է ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներին: Եթե Հայաստանում այլևս ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման ինստիտուտը չի աշխատում, ապա չի աշխատում նաև ադ թուլանալ–ուժեղանալու գործոնը, որպես ընտրական ինստիտուտի մեկ դետալ:

Եթե մայր գետը չորանում է, ապա չորանում են նաև նրա վտակները: Ուստի չենք կարող ասել` Ծառուկյանը թուլացա՞վ, թե ուժեղացավ:

– Բայց եղան նաև այլ դեպքեր. որոշ մարդկանց բախտը բերեց. համապետական ցուցակի առաջին տեղերում գտնվողներ, որոնք առանձնապես քվե չէին ստացել ընտրողներից, ընկան այս հոսքի մեջ ու մանդատ վերցրեցին: Բարոյակա՞ն էր սա:

– Դա էլ այլևս էական չէ: Որովհետև ապրիլի 2–ին պատգամավոր են դարձել ոչ թե ժողովրդի քվեները ստանալու համար, այլ պատգամավոր են դարձել ընտրակաշառք բաժանելու միջոցով: Ուստի չկա բարոյականության կամ անբարոյականության խնդիր:

Ավելին` քաղաքականության մեջ բարոյականություն ու անբարոյականություն հասկացություններ ընդհանրապես չկան: Այս երկու կատեգորիաները` քաղաքականությունը և բարոյականությունը հասկացություններ են, որոնք գտնվում են զուգահեռ հարթությունների մեջ և երբեք չեն հատվում:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրազանգվածի հետ կապված հարցին, ապա երկու ուժերն էլ ապրիլի 2–ին ընտրակաշառք բաժանելու միջոցով իրենց հարցերը նրա հետ լուծել–վերջացրել են: Ընտրազանգվածի հետ այլևս ոչ մի տալիք–առնելիք չունեն: Ընդամենը մնացել էին կուսակցության ու կուսակցության ղեկավարի միջև հարաբերությունները, որի շրջանակներում էլ տեղի ունեցան տվյալ դեպքերը:

– Նշանակում է մեր հասարակական–քաղաքական դաշտը ենթարկվել է էական փոփոխությունների: Կարո՞ղ ենք ասել, թե այսուհետև ինչպիսին է լինելու այն:

– Այնպիսին է լինելու, ինչպիսին հասարակությունն է: Հասարակությունը այլևս մրցունակ չէ, քանզի ապրիլի 2–ին իրականացվեց 80–85%–ով ընտրակաշառքով քվեարկություն: Բնականաբար, ոչ մրցունակ հասարակությունն ունենում է ոչ մրցունակ քաղաքական դաշտ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում