Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program
uncategorized

ՀՀԿ–ին այլևս գլամուր պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2007–ին զուռնա–դհոլով «ծնված», աշխույժ երիտասարդներին կարմիր ժիլետներ հագցրած և քաղաքական կյանքում «նոր» մշակույթ, «նոր» խոսք ու «նոր» սարեր խոստացող «Միացյալ ազատական ազգային կուսակցությունն» էլ (ՄԻԱԿ) շատերի նման դարձավ անցումային քաղաքական ուժ: Ու թեև նախորդ երկու գումարման ԱԺ–ներում այդ կուսակցությունը ՀՀԿ–ի ցուցակով ներկայացված պատգամավորներ ուներ, 6–րդ գումարումում խաղից դուրս կարգավիճակում է հայտնվել:

Կուսակցության ծննդյան օրից էլ պարզ էր, որ ՀՀԿ–ի դուստր ձեռնարկություն համարվող ՄԻԱԿ–ի միակ երազանքը ոչ թե երիտասարդներին համախմբելն ու որևէ լուրջ գործով զբաղվելն է, այլ կուսակցությունը որպես հովանոց օգտագործելը, որպեսզի ընդամենը մի քանի հոգի ստրասբուրգներում ման գան ու վերևներում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրավունք և հնարավորություն ստանան: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ գլամուրային այս կուսակցությունը այլևս ՀՀԿ–ին պետք չէ: Ավելին, բեռ է ՀՀԿ–ի համար, քանի որ կոճակ սեղմելուց բացի այլ բանի պիտանի չէ: Ու քանի որ ՀՀԿ–ում ծվարածների մեջ կոճակ սեղմողի համար նախատեսված «թափուր» աթոռ չկա, ուստի որոշել են սրանից հետո այլևս գլամուրի վրա ավելորդ գումար չծախսել:

ՀՀԿ–ի ցուցակով ՄԻԱԿ–ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ:

Սակայն հետաքրքիր է, թե նշված հմտություններին տիրապետող ու կոլեգաներին ավելի ժամանակակից կեցվածքի դաս տվող նախկին պատգամավորուհուն և իր թիմին ինչու այդպես էլ չհաջողվեց իրենց պապային՝ ՀՀԿ–ին, պատշաճ ներկայանալ, ներկայացնել սեփական ծրագիրն ու վստահության քվեներ վաստակել:

«Փաստը» նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանից փորձեց պարզել այս և այլ «ինչու»–ների պատասխանը, սակայն հարցը լսելուն պես Ն. Կարապետյանն ասաց, որ նոր է վերադարձել Ստրասբուրգից, հիվանդ է ու այս պահին չի կարող պատասխանել մեր հարցերին: Նախկին ՄԻԱԿ պատգամավորը նաև խոստացավ, որ առողջանալուն պես անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում