Ադրբեջանական կողմը վերադարձրեց խնածախցի Հրահատ Մեսրոպյանի ձին
Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի ՌԴ հրամանատարության հետ բանակցությունները արդյունք տվեցին։ Ադրբեջանական կողմը վերադարձրեց խնածախցի Հրահատ Մեսրոպյանի ձին, որը արածելիս հատել էր սահմանը։
Ներսես Շադունցը համայնքի բնակիչներին կրկին կոչ է անում անասուններն արածեցնել միայն թույլատրելի հատվածներում և պահել հսկողության տակ»։
Աղբյուր
Ավելին․․․