Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Այս մասին Ջերմուկում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու: Եթե ինքն ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ