ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում Ժնևի ռազմական ոստիկանությանը ռազմական տեխնիկայի լրացուցիչ խմբաքանակ կտրամադրվի. ԶԼՄ
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ֆոնին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի ոստիկանությանը ռազմական լրացուցիչ տեխնիկա կտրամադրվի։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական NZZ am Sonntag հրատարակությանը։
Նշվում է, որ ոստիկանության կողմից շվեյցարական բանակին պատկանող ռազմական սարքավորումների վարձակալության պրակտիկան նոր չէ, և վերջին տարիներին այն ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Բանակից մեքենա կամ տանկ վարձելը օրական արժե մոտ 105 դոլար ։
Ինչպես հրատարակությանը հայտնել են ոստիկանությունից, հատկապես գագաթնաժողովի ֆոնին՝ Ժնևի ոստիկանությունը զրահամեքենաների լրացուցիչ «խմբաքանակ» կստանա:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի, թե արդյոք բանակը պաշտոնապես կտեղակայվի Ժնևում, ինչպես եղել էր 2014-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած Սիրիայի հարցով համաժողովի ժամանակ: Որոշումը պետք է կայացնի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը,-խմբ.):
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա Ժնևում`հունիսի 16-ին:
Աղբյուր
Ավելին․․․