Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին, ըստ նախարարության, «հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սահմանին իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-գործակալության հարցին պատասխանել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլըն` ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները «սադրանք» որակելով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ ադրբեջանցի զինվորների կողմից կրակ բացելու և տասնյակ խոշոր եղջերավոր անասունների գողության միջադեպին:
Ավելին․․․