ԱՄՆ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վիզայի գործընթացն իրականացնում է խիստ ու արդարացի կերպով, որպեսզի լավագույնս պաշտպանի Միացյալ Նահանգները: Մենք հավատարիմ ենք բաց գործելաոճին, որով հայտնի է ԱՄՆ-ն:
Այս մասին Իրաաբան.net-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Մենք ողջունում ու սիրով ընդունում ենք Միացյալ Նահանգներ այցելողներին:
Եթե Դուք դիմում եք վիզայի համար, ապա մենք խոստանում ենք.
- Ձեզ վերաբերվել հարգանքով ու արժանապատվորեն, անգամ եթե Ձեր մուտքի արտոնագրի դիմումը չենք կարող հաստատել,
- Ձեզ անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն գործ ունի իր առանձնահատկությունները,
- հիշել, որ հարցազրույցի գործընթացը Ձեզ համար նոր է, և որ Դուք կարող եք անհանգստանալ ու նյարդային լինել,
- հարցազրույցի համար նախատեսված կարճ ժամանակն օգտագործել Ձեր ծրագրերի ու մտադրությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար,
- օգտագործել մեզ հասանելի ռեսուրսները աջակցելու դիմողներին, որպեսզի ժամանակի նշանակվեն հարցազրույցներ ու նրանք կարողանան ուսման, բիզնեսի կամ այլ կարևոր պարտավորվածությունների համար ժամանակին ուղևորվել ԱՄՆ,
- ապահովել մանրամասն ու ճշգրիտ տեղեկության տրամադրում վիզայի պահանջների, դիմելու կարգի վերաբերյալ՝ դեսպանատան ու հյուպատոսարանի կայքերում,
- ապահովել հարցազրույցի սպասելաժամանակի մասին տեղեկություն ցանկացած դեսպանատան ու հյուպատոսարանի համար՝ զետեղելով այն http://travel.state.gov կայքում,
- պարզաբանել մուտքի արտոնագրի դիմումի մերժման պատճառը:
Բացի այդ
- եթե Դուք մեկնում եք ուսանելու, ապա մենք կանենք հնարավոր ամեն բան, որ ժամանակին ձեռք բերեք հարցազրույցի պայմանավորվածություն և, պահանջներին բավարարելու դեպքում, կարողանաք նախքան դասերի սկսվելը ուղևորվել Միացյալ Նահանգներ:
- Եթե մեկնում եք արտակարգ իրավիճակի հետ կապված բժշկական ու մարդասիրական նպատակներով, և եթե իրավիճակն այնպիսին է, որ վտանգված են կյանքեր, ապա կկիրառենք արագացված ընթացակարգ:
- Եթե բիզնես նպատակներով եք մեկնում, ապա կապահովենք անհրաժեշտ մեխանիզմներ դյուրացնելու բիզնես ուղևորությունները ու կկիրառենք արագացված ընթացակարգեր ԱՄՆ բիզնեսի համար հատկապես կարևորվող դեպքերում:
Միաժամանակ, վիզայի համար դիմողներից մենք ակնկալում ենք հետևյալը.