Ադրբեջանում արդեն երկու օր է ամոբղջ մամուլը հեղեղված է Քարվաճառում ադրբեջանցի լրագրողների՝ ականի վրա պայթելու հետ կապված լուրերով
Ադրբեջանում արդեն երկու օր է ամոբղջ մամուլը հեղեղված է Քարվաճառում ադրբեջանցի լրագրողների՝ ականի վրա պայթելու հետ կապված լուրերով։ Միջադեպին զոհ է գնացել երեք լրագրող եւ կան նաեւ վիրավորներ։ Այսօր արդեն զոհվածների հուղարկավորությունն է։ Որքան էլ զարմանալի է, սակայն Ալիեւյան վարչակարգի կարկառուն ներկայացուցիչներ են մասնակցում հուղարկավորությանը, մի բան, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հազվադեպ կարելի էր ֆիքսել, իսկ պատերազմից հետո, երբ զոհերի ծնողները բողոքի ակցիայի էին դուրս գալիս Բաքվի փողոցներ, իսկ ուժայինները հարձակվում էին նրանց վրա ու անպատվում, ոչ մեկը պաշտոնյաներից դուրս չէր գալիս նրանք հանդիպելու։ Սակայն զարմանալիորեն Ադրբեջանի նախագահի խորհրդական, այդ երկրի «ստվերային ԱԳ նախարար» Հիքմաթ Հաջիեւը դագաղ է բռնել հուղարկավորության ժամանակ։ Ինչպես հասկանալ սա։ Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Մուհամմադ Միրզալին կարծում է, որ լրագրողների՝ ականի վրա պայթելու միջադեպը կազմակերպված բեմադրություն էր՝ անձամբ Իլհամ Ալիեւի խաղը, որի նպատակը արդեն շարունակում ենք Միրզալիին՝ հասնել այն բանին, որ Հայաստանի վրա գործադրվի ճնշում եւ ականադաշտերի քարտեզները հնարավոր լինի ստանալ Երեւանից։ Միրզալին կարծում է, որ այդ ճանապարհով հազար անգամ երթեւեկություն է եղել, ու հիմա հանկարծակի մեքենա է պայթում։