Ձյունիկ Աղաջանյանը 11 միլիոն դրամի պարտատոմսեր ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ավելի քան 11 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր ունի: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ձյունիկ Աղաջանյանը նախորդ տարի ունեցել է 11 միլիոն 504 հազար դրամ պարտատոմսեր և 11 հազար դրամ ու 75 հազար եվրո դրամական միջոցներ: Նշենք, որ ըստ 2015 թ. տարեկան հայտարարագրի՝ Աղաջանյանը ոչ մի արժեթղթեր՝ այդ թվում պարտատոմսեր, չի ունեցել: Նրա տարեկան եկամուտներն էլ նախորդ տարի ստացվել են զուտ աշխատավարձից և կազմել 41 հազար եվրո:
Աղաջանյանը դեսպանի պաշտոն է զբաղեցնում արդեն 6 տարի՝ նա 2011 թ. փետրվարի 8–ին նախագահի հրամանագրով նշանակվել էր Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մի քանի ամիս անց էլ՝ հուլիսի 18–ին, համատեղության կարգով նշանակվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում