ՀՔԾ-ն նախընտրական այս ակտիվ փուլում իբր հարցաքննության է կանչել «Հայաստան» դաշինքի մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին․ Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել դաշինքի Կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։
Սակայն, վերոնշյալ պարտականությունը իրավապահների, հատկապես՝ ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը: Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսվեց հերթական շինծու և ապօրինի քաղաքական հետապնդումը։ Իսկ այսօր ՀՔԾ-ն իբր հարցաքննության է կանչել հենց այս նախընտրական ակտիվ փուլում Կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին։
Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու»:
Ավելին․․․