Թուրքիայում հին հունարեն արձանագրությամբ 2000-ամյա զոհասեղան է հայտնաբերվել (լուսանկարներ)
Թուրքիայի հարավարևմտյան ափամերձ Անթալիա մարզում հին հունարեն գրությամբ զոհասեղան է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, ավելի քան 2 հազար տարվա հնություն ունի, հայտնում է Greek Reporter լրատվականը։ Այն հայտնաբերվել է միջերկրածովյան խոշոր առևտրային նավահանգիստ Պատարայի տարածքում։
Տեղում աշխատող թուրք հնագետ Մուստաֆա Քոջակն ասել է, որ այս տարածքում նման զոհազեղան երբեք չի հայտնաբերվել։ Դրա վրա պատկրված է օձ, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է կրոնական երկրպագության հետ, քանի որ նման զոհասեղանների վրա մարդիկ աստվածներին զոհեր էին մատուցում, կարծում է հնագետը։ Զոհասեղանի վրայի հին հունարեն գրության ուսումնասիրությունն ապագայում կարող է ավելի հստակեցնել դրա ծագումը։
Հայտնի է, որ թուրքական լրատվամիջոցները, զոհասեղանի հայտնաբերման մասին անդրադարձներում չեն նշել դրա վրա առկա հունարեն գրության մասին։
Ավելին․․․