Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրոպական խորհուրդը հայտարարության մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները Ղարաբաղում իրավիճակի լուծման և ռազմագերիներին վերադարձնելու շուրջ, ինչը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:
Եվրոպական խորհուրդը պատրաստ է փորձաքննական գիտելիքներ տրամադրել`սահմանազատմանն ու սահմանագծմանն աջակցելու համար:
Աղբյուր
Ավելին․․․