Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները կայուն են. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 520.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 634.12 դրամ (նվազել է 2.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.44 դրամ (նվազել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 472.23 դրամ, ոսկի՝ 31,794.98 դրամ, պլատին՝ 19,836.81 դրամ:
Ավելին․․․