ՌԴ մշակույթի նախարարը Կադիրովի հետ վավերագրական ֆիլմ կնկարահանի Չեչնիայի մասին
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության մշակութային ժառանգության օբյեկտների մասին պատմող վավերագրական ֆիլմի համահեղինակներ կդառնան:
Այս մասին Չեչնիա կատարած ուղևորությունից հետո ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ մշակույթի նախարարը:
«Չեչնիայի Հանրապետության տարածքում գտնվում են գեղանկարչության մեջ արտացոլված հնագույն ճարտարապետական հուշարձաններ, որոնց մասին նշվում է երգերի և լեգենդների մեջ: Եվ, ցավոք, մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, թե ինչ բացառիկ գեղեցկություն և պատմական վայրեր կան այս տարածաշրջանում: Ուստի, տարածաշրջանային մասնագետների հետ միասին, մենք կցանկանայինք տեղեկություններ հավաքել այդ օբյեկտների մասին և ներկայացնել դրանք վավերագրական ֆիլմի տեսքով»,- ասել է պաշտոնյան:
Չեչնիայի իշխանությունների տվյալների համաձայն՝ հանրապետությունում ավելի քան 1000 մշակութային ժառանգության օբյեկտ կա, որոնցից մի քանիսը թվագրվում են 9-10-րդ դարերին: Տարածաշրջանում դրանց վերականգնման և պահպանման ծրագիր է իրականացվում: Վերակառուցված օբյեկտների շարքում են, օրինակ, «մեռյալների քաղաք»-ը՝ Ցոյ-Պեդեն, Խոյը և Շարոյսկի շրջանի պատմաճարտարապետական համալիրները:
Աղբյուր
Ավելին․․․