Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
World

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հերթական տապալումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկայում Իտալիայում կսկսվեն դատական լսումներ, որոնք վերաբերելու են փողերի լվացմանը: Գլխավոր գործող անձը Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն է, ում մեղադրում են Ադրբեջանի իշխանությունների կողմից 2,39 մլն եվրո ստանալու մեջ:

Գործի քննությունն սկսվել էր դեռ անցած տարի: Միլանի դատախազությունը բացահայտել էր բանկային կասկածելի գործառնությունների մի բարդ սխեմա, որի արդյունքում պատգամավորի բանկային հաշիվները պարբերաբար ավելանում էին խոշոր գումարներով այն դեպքում, երբ Վոլոնտեն լուրջ բիզնես չուներ: Դատախազությունը նրան մեղադրել է կոռուպցիայի և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման մեջ:

Գործի նյութերի համաձայն` Վոլոնտեն կաշառք է ստացել բրիտանական և օֆշորային ընկերությունների միջոցով: Ֆինանսավորման մեծ մասն ստացվել է բրիտանական «Hilux Services LLP»–ի և ադրբեջանական «Baktelekom MMC» ընկերությունների միջոցով: Հայտնի է, որ վերջին ընկերությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ:

Օրերս ամերիկյան «BuzzFeed News»–ին տված հարցազրույցում Վոլոնտեն հայտնել է, որ ֆինանսավորել է սոցիալ–պահպանողական խմբերի ԱՄՆ–ում և Եվրոպայում, նրանց հաշվին է փոխանցել ավելի քան 200000 եվրո, որն իրեն է փոխանցել ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության նախկին անդամ Էլխան Սուլեյմանովը:

Վոլոնտեի փաստաբանները պնդում են, թե այդ ֆինանսավորումը եղել է օրինական, սակայն Իտալիայի դատախազության տվյալներով, այդ գործարքը եղել է ընդհանուր առմամբ մոտ 2.4 մլն եվրո փոխանցումների սխեմայի մաս, իսկ այդ գումարը Ադրբեջանի կառավարությունը 2012–2014 թթ. փոխանցել է Վոլոնտեի հիմնադրամներին ու ձեռնարկություններին:

Միլանի դատախազության պնդմամբ` այս վճարումները կատարվել են Եվրոպայի խորհրդում քաղաքական աջակցության դիմաց: Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը «գնել էր» Վոլոնտեին, որպեսզի վերջինս կարողանա տապալել 2013 թ. բանաձևը, որը դատապարտում էր Ադրբեջանի իշխանություններին երկրում ավելի քան 80 քաղբանտարկյալ ունենալու համար: Եվ իսկապես, 2013 թ. ԵԽԽՎ–ն 128 «դեմ», «79» կողմ ձայնով մերժել է բանաձևի քննարկումը` «մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը» ձևակերպումով:

Ամերիկյան «BuzzFeed News»–ին տված այդ հարցազրույցում Վոլոնտեն նաև նշել է, որ Սուլեյմանովը խոստացել է 10 տարի շարունակ ամեն տարի «Novae Terrae» հիմնադրամի հաշվին փոխանցել 1 մլն եվրո: Սակայն իտալացի քաղաքական գործչին պատկանող այդ հիմնադրամին խոստացված գումարը փոխանցվել է միայն մինչև 2014 թ., քանի որ Սուլեյմանովը հայտարարել է, որ իր երկրում տնտեսական դժվարություններ կան և գումարը փոխանցել այլևս չի կարող: Թերևս պատճառն այն է եղել, որ քաղբանտարկյալների մասին բանաձևը տապալելուց հետո Վոլոնտեի «կարիքն» այլևս չի զգացվել:

Ի դեպ, այս գործով անցնում է նաև ԵԽԽՎ գործող ղեկավար Պեդրո Ագրամունտը: Արդյո՞ք նրա դեմ նույնպես պաշտոնական մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, կերևա առաջիկայում:

Իսկ Վոլոնտեի գործը դեռ շատ բան ջրի երես կհանի: Սպասենք դատական լսումների մեկնարկին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում