Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Economy

Privilege Banking․ IDBank-ի առաջարկը պրեմիում դասի ծառայությունների սիրահարներին

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղում վերջերս կայացավ AmCham Be My Guest միջոցառումը։ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի անդամ-կազմակերպությունները հյուրընկալվել էին Բանկի ֆլագմանյան մասնաճյուղում, որտեղ հյուրերի համար կազմակերպվեց շրջայց, ներկայացվեց ժամանակակից Բանկի կոնցեպտը և բանկային նոր մշակույթը, որը IDBank-ը մատուցում է իր հաճախորդներին։ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Բանկի եռահարկ մասնաճյուղը միավորում է ժամանակակից հաճախորդի առօրյան ավելի հարմար դարձնելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ միաժամանակ ապահովելով հաճելի ժամանց վայելելու հնարավորությունը Բանկի տարածքում գործող սրճարանում։ AmCham-ի Be My Guest բուն միջոցառումն անցկացվեց Privilege banking սրահում, որտեղ հաճախորդները ծանոթացան Բանկի պրեմիում դասի ծառայություններին։ 

Բանկի Անհատական բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը պատմում է պրեմիում դասի ծառայությունների մասին։

- Արդեն 1 տարուց ավել գործում է Հյուսիսային պողոտա 6 հասցեի IDBank-ի գրասենյակը։ Այս ընթացքում մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների, որոնք գլխիվայր շրջեցին մեր առօրյան։ Ի՞նչ է առաջարկել իր հաճախորդներին IDBank-ի Privilege banking ծառայությունն այս շրջանը հեշտ հաղթահարելու համար։ 

2020 թվականը Ձեր նշած մարտահրավերների համատեքստում փոխակերպումների տարի էր, և մեզ՝ որպես պրեմիում դասի ծառայություններ մատուցող ստորաբաժանման համար կարևոր էր մեր հաճախորդների հարմարավետությունը, անվտանգությունն ու համավարակային պայմաններին՝ մեր մատուցած ծառայությունների համապատասխանությունը։ Սակայն, պետք է նշեմ, որ դեռ մինչև համավարակը մենք հաջողությամբ գործարկել էինք հեռավար նույնականացման ու սպասարկման ծառայությունները, օրինակ Skype-ի միջոցով, ինչը առաջին հերթին մեր հաճախորդներին տալիս էր թե Հայաստանից, թե արտերկրից օրվա ցանկացած պահին իրենց բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն։ Այդ առումով կարող եմ ասել, որ IDBank-ի հաճախորդների կյանքում մեզ մոտ սպասարկման տեսանկյունից համավարակը գրեթե ոչ մի անհարմարություն չստեղծեց։ Իհարկե, ունենք հաճախորդներ, ովքեր այնուամենայնիվ գերադասում են անձնական շփումը․ այդ դեպքում ըստ հաճախորդի նախընտրության, սպասարկումն իրականացվում է նրա կողմից նշված վայրում, իսկ բանկ այցելելու դեպքում՝ ապահովվում են անվտանգության, մանրէազերծման ու ախտահանման անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Այսպես փորձում ենք հաճախորդի համար ստեղծել սպասարկման իսկապես հարմարավետ միջավայր։ 

Нет описания.

  • Միջավայրն իրոք տրամադրող է․ խնդրում եմ ներկայացնել Բանկի «Կենտրոն» մասնաճյուղի կոնցեպտն ու մասնավորապես Privilege banking-ը։ Ինչ արձագանքի արժանացավ հաճախորդների կողմից։ 

Արձագանքը միայն դրական է, արդեն 1 տարուց ավելի մեր հաճախորդները հնարավորություն ունեն սպասարկվելու տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում։ 

Ի սկզբանե այս մասնաճյուղը նախագծվել է՝ առաջին հերթին կարևորելով հաճախորդի հարմարավետությունն ու ժամանակը։ Մեկտեղելով մի շարք ծառայություններ՝ մենք նպատակ ունենք հնարավորություն տալ մեր հաճախորդին, գալով Բանկ և ծախսելով հնարավորինս քիչ ժամանակ, ստանալ առավելագույն թվով և բարձրորակ ծառայություններ։ Այդպիսով, Բանկն առաջարկում է մի հարթակ, որտեղ համատեղված են հաճելի ժամանցն ու գործարար միջավայրը։ Բանկ այցելելով՝ հաճախորդը կկարողանա մեկ վայրում կատարել իր գործարքները, կազմակերպել հանդիպումները, համտեսել քաղաքի լավագույն սուրճը։

Нет описания.

Այսպիսով, «Կենտրոն» մասնաճյուղը ներկայացնելիս պետք է առանձնացնել հետևյալ սրահները՝ 

  • Ժամանակակից պահանջներին համապատասխան մասնաճյուղ՝ ինքնասպասարկման զոնայով, 
  • ID Business,
  • Privilege banking։ 

Բոլոր սրահներում մեր հաճախորդները կստանան բարձրակարգ սպասարկում, իսկ Privilege banking-ում սպասարկվելու դեպքում՝ նաև բազմաթիվ արտոնություններ։ 

IDBank-ն ընդլայնել է անհատական ծառայությունների ստորաբաժանումն ու առանձնացրել անհատական և արտոնյալ փաթեթները։ Որո՞նք են այդ փաթեթների տարբերությունները և ինչպե՞ս դառնալ այս կամ այն ծառայության հաճախորդ։ 

Իրավացի եք, ելնելով մեր հաճախորդների պահանջմունքից, հաշվի առնելով նրանց առաջարկները, մենք ստեղծեցինք «Անհատական» և «Արտոնյալ» ծառայությունների փաթեթները։ 

Արտոնյալ՝ այն է Privilege banking-ի ծառայությունը, հասանելի է մեր այն հաճախորդներին, ովքեր ձեռք կբերեն Visa Signature պրեմիում քարտը կամ կներդնեն 25 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) ավանդ կամ ձեռք կբերեն Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսեր կամ կունենան 25 մլն ՀՀ դրամ և ավել վարկ IDBank-ում։ Privilege banking -ի մեր հաճախորդները սպասարկվում են IDBank-ի Հյուսիսիային պողոտայում գտնվող մասնաճյուղի հատուկ առանձնացված սրահում, որտեղ, ինչպես արդեն նշեցի կարող են օգտվել նաև այլ ծառայություններից՝ անցկացնել իրենց գործնական հանդիպումները մեր սրահներում առանց կազմակերպչական հարցերի համար անհանգստանալու և ստանալ բանկային ծառայություններ արտոնյալ պայմաններով: 

Ինչ վերաբերում է Անհատական ծառայությունների փաթեթին՝ Private Banking-ին, ապա այն IDBank-ում առկա անհատականացված ծառայությունների բարձրագույն աստիճանն է։ Private Banking-ի հաճախորդ կարելի է դառնալ՝ ձեռք բերելով IDBank-ի Visa Infinite քարտը կամ ներդնելով 50 մլն ՀՀ դրամ ավանդ կամ ձեռք բերելով Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսեր կամ ունենալով 72 մլն ՀՀ դրամ վարկ IDBank-ում։ 

Нет описания.

Private Banking-ի մեր հաճախորդները կարող են սպասարկվել ինչպես Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում, այնպես էլ գլխամասում գործող Private Banking-ի սրահում․ այստեղ առկա է նաև բացօթյա սրահ, և մեր հաճախորդները կարող են վայելել հյուրասիրություն ու միաժամանակ կատարել բանկային գործարքները։ 

Պրեմիում դասի ցանկացած ծառայություն ենթադրում է անհատական մոտեցում։ Հաճախորդին կցվում է անհատական մենեջեր, որն իրականացնում է հաճախորդի սպասարկումը՝ հաշվի առնելով նրա պահանջները։ Նշեմ, որ այն դեպքում, երբ հաճախորդը որպես ֆիզիկական անձ ձեռք է բերում IDBank-ի պրեմիում դասի ծառայությունների փաթեթ, նրա իրավաբանական անձ կազմակերպության սպասարկումը ևս իրականացվում է Privilege կամ Private Banking սրահներում՝ բոլոր համապատասխան արտոնություններով։ 

  • Փաստորեն, Privilege banking-ի հաճախորդ դառնալու համար բավական է ձեռք բերել Signature քարտը։ Որո՞նք են քարտի առավելություններն ու ի՞նչ է տալիս այն հաճախորդին բացի արտոնյալ սպասարկումից։

Նախ նշեմ, որ այո, Privilege banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ և բավարար պայման է Visa Signature քարտի ձեռքբերումը։ Մեր նպատակը ծառայությունն ավելի հասանելի դարձնելն ու հաճախորդներին արտոնությունների ավելի լայն փաթեթ առաջարկելն է։ Բացի այն, որ Visa Signature քարտապանները ստանում են առանձնացված սրահում, իրենց հարմար ժամին ու տարբերակով սպասարկման հնարավորություն, քարտը նրանց առջև բացում է նաև հարմարավետ ճանապարհորդության դռները։ Visa Signature քարտը տալիս է օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, 24/7 Կոնսիերժ ծառայություն, ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում և շատ այլ առավելություններ։ IDBank-ի Visa Signature քարտով Դուք կստանաք նաև Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն և այլն։ 

  • Ինչպես նշեցիք, պրեմիում բանկինգից օգտվելու բազմաթիվ առավելություններ կան, սակայն թվային աշխարհում շատերը իրենց ֆինանսական բոլոր հարցերը կարգավորում են սմարթֆոնի օգնությամբ։ Կարծում եք, այնուամենայնիվ, կարևո՞ր է հաճախորդի՝ Բանկ գալը։ 

Իրավացի եք, IDBank-ն իր հաճախորդների համար Իդրամ ընկերության հետ համատեղ ստեղծած թվային հարթակում առաջարկում է 300+ բանկային և ոչ բանկային ծառայություններ․ այսինքն, ունենալով Idram&IDBank հավելվածը, մեր հաճախորդները կարող են միաժամանակ օգտվել և բանկային, և վճարահաշվարկային ծառայություններից։ Խոսքը ծառայությունների այնպիսի լայն շրջանակի մասին է, ինչպես օրինակ կատարել վճարումներ ծառայությունների դիմաց, կատարել QR/NFC անհպում վճարումներ 5000-ից ավելի վաճառակետերում և անգամ թողնել էլեկտրոնային թեյավճար ռեստորանում կամ սրճարանում։ Մեր հաճախորդներն ունեն թվային ապառիկ Rocket line-ից օգտվելու հնարավորություն, որը մոտ 400 վաճառակետերում աշխատում է անտոկոս տարբերակով․ այսինքն գնում եք ապրանքը կամ ծառայությունը, վճարում եք Ռոքեթ լայնով, իսկ հետո 1,2,3 կամ 6 ամսվա ընթացքում վճարում եք նույն գումարը։ Անմիջապես հավելվածի ներսում Idram&IDBank հավելվածի միջոցով արդեն նաև հնարավոր է գումար փոխանցել ՌԴ՝ ընդամենը իմանալով ստացողի՝ IDpay հավելվածում գրանցված հեռախոսահամարը։ Ռուսաստանից Հայաստան IDBank-ի հաճախորդները ևս կարող են ակնթարթային փոխանցումներ ստանալ և Idram&IDBank հավելվածի միջոցով տնօրինել՝ ինչպես կկամենան։ Մի խոսքով՝ հավելվածը փոխում է հեռավար սպասարկման մշակույթը Հայաստանում։ 

Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի, մենք ունենք հաճախորդներ, որոնք օգտվելով ժամանակակից բանկինգի բոլոր հնարավորություններից՝ նախընտրում են այցելել Բանկ։ Նման պարագայում մենք նրանց համար ապահովում ենք հարմարավետ միջավայր, որտեղ նրանք կարող են պարզապես գալ, սրճել, զրուցել, ու անգամ չնկատել, թե որքան հեշտությամբ ու արագ կատարվեցին իրենց ֆինանսական այս կամ այն գործարքները։ Մեզ համար ամենակարևորը հաճախորդի լոյալությունն է, և անգամ անհատական ծառայությունների շրջանակում մենք փորձում ենք էլ ավելի անհատականացնել նրանց տրամադրվող ծառայությունները։ Ու հավատացեք` մեր հաճախորդները մեզ մոտ վերադառնում են (ժպտում է, խմբ․), վերադառնում են, որովհետև ոմանք կարևորում են կարգավիճակը, ժամանակի խնայողությունը, ոմանք էլ՝ մեր կողմից մատուցվող ծառայությունների որակն ու անհատականացումը։