Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Socity

Եթե Սոթքից Խոզնավար սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ, ապա ադրբեջանցիները կկաշառեն նրանց և հողերն օրինական ձևով կամաց-կամաց կգնեն. Մանվել Եղիազարյան

Եթե Սոթքից Խոզնավար սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ, ապա ադրբեջանցիները կկաշառեն դիտորդներին, և սահմանը, հողերը օրինական ձևով կամաց-կամաց կգնեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստի ժամանակ հնչեցրած առաջարկությանը, որ Սոթքից Խոզնավար սահմանային հատվածի երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանան սահմանից, սահմանագծի երկայնքով Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ներկայացնող դիտորդները տեղակայվեն, որի հետո տեղի կունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:

«Քանի տարի էին իբր դիտորդները դիտում՝ ընտրություններն օրինակա՞ն է, թե ոչ: Դիտորդները տարիներ շարունակ խաբում էին և ասում՝ ընտրություններն անցավ օրենքի սահմաններում, կեցցե՛ ՀՀ Սահմանադրությունը: Նույն կերպ այդ դիտորդներին կբերեն, կտեղավորեն ՀՀ սահմանի մոտ, ադրբեջանցիները գումար կտան և նրանք կամաց -կամաց հետ կքաշվեն, մինչև Զանգեզուրը կտան և կասեն՝ դա Ադրբեջանի հողերն է: Իսկ մերոնք գումար չեն ծախսի, որ կկաշառեն դիտորդներին, քանի որ իրենց հայրենիք պետք չէ, մենք դժբախտ ժողովուրդ ենք»,- ընդգծեց նա:

Եղիազարյանը նշում է՝ ադրբեջանցիները միշտ գումարով են կարողացել հարցերը լուծել, և հիմա էլ դրա համար գումար չեն խնայելու, քանի որ նպատակ են դրել հայերին այս տարածքից դուրս հանել:

«Ես զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սև լճի 30 տոկոսի համար մենք պատերազմ չենք հրահրելու, ապրես, ուրեմն Զանգեզուրի 30 տոկոսի համար էլ չարժի պատերազմ հրահրել, ինչների՞ս է պետք Զանգեզուրը: Եթե վախենում ես, գերի հանձնվի, մենք էլ կպրծնենք, եթե վախենում եք, հրաժարական տվեք, ինչի՞ եք աթոռից կառչել, գնա, ինքնասպան եղիր, սա հայրենիք է՝ վախկոտների տեղը չէ»:

Խոսելով մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների ներխուժման, երկար ժամանակ տևող բանակցությունների հարցին և այն պնդմանը, որ ադրբեջանցիների մուտքը չեն կանխել՝ պատերազմից խուսափելու համար, Եղիազարյանն ասաց, որ  Հայաստանի պետական սահմանը խախտվելու դեպքում, այդ անձիք պետք է գնդակահարվեին կամ գերի վերցվեին և փոխանակվեին հայ գերիների հետ, սակայն ինչպես տեսանք՝ ինժեներական գործ անող զինվորներին մեր հողից ադրբեջանցիները գերեվարեցին. «Եթե դուք հակառակորդի սահմանն անցնել վախենում եք, ապա մեր սահմանը պարտավոր եք պաշտպանել: Այդ ամենն արվում է նրա համար, որ կամաց -կամաց բերեն, հասցնեն Զանգեզուրի ավարտին, եթե իհարկե երկար մնան աթոռին: Եթե ինքը վախենում է, թող վստահի մեզ և կտեսնի՝ ինչքան արագ ադրբեջանցիներին դուրս կշպրտենք։ Այս ամենի պատճառը վախը չէ, մեկ ուրիշ բան կա, միգուցե գումար»:

ՀեղինակՀերմինե Միքայելյան
Ավելին․․․