Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լորուտ գյուղում հոսող Մարց գետից դուրս է բերվել 15-ամյա տղայի դին. Մանրամասներ (ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղում հոսող Մարց գետում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով գետից դուրս են բերել Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչ՝ 15-ամյա Էդգար Քոչարյանի դին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում