Փաշինյանի սկանդալային հայտարարություններն ու Ալիևի նոր սպառնալիքները (տեսանյութ)
Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի և պարտադրանքի լեզվով: Երեկ Աղդամ այցելությունից հետո Ալիևն ասել է, որ վերջին օրերին, հայերն են սադրիչ գործողություններ իրականացրել սահմանին և դա չէր կարող անպատասխան մնալ: Նա նաև պնդել է, որ եթե իրենց պետության անվտանգությանը թեկուզ փոքր սպառնալիք լինի, ապա անհապաղ տեղում կոչնչացնեն թշնամուն:
Այն, որ մեր թշնամի պետության ձեռագիրը չի փոխվել ու դժվար էլ փոխվի, դրա մասին գիտենք վաղուց: Նրանք շարունակում են ծիծաղել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վրա, կարծում են, թե հայերն ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց սահմանները, փորձում են վերջին օգուտները քաղել, հասկանալով, որ մեր երկրում, իշխանափոխությունից հետո, հազիվ թե ամեն ինչ լինի իրենց սրտով:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը փրկելու է ստեղծված իրավիճակը: Իսկ Ադրբեջանի տրամաբանությունն այն է, որ ամեն ինչ անեն և հիմնական խնդիրները լուծեն մինչև հունիսի 20-ը:
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էլ ասում է, որ չկա երաշխիք, որ այս պահին էլ վերահսկողությունը դուրս չի գա , դրա համար առաջարկում է իր բանաձևը՝ չկրակել ու զորքերը դուրս բերել:
Մանրամասները՝ տեսանյությում։
Ավելին․․․