Անմահ հերոսների պատվին խաչքար է տեղադրվել Երևանի փրկարարական վարչության բակում
Խրամատում հավերժացածների մասին այսուհետ կվկայի նաև Երևանի փրկարարական վարչության բակում տեղադրված խաչքարը: Այն հարգանքի տուրք ու խոնարհում է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների պատվին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Խաչքարի բացման և օրհնության արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Հուշակոթողի տեղադրման գաղափարը փրկարարներինն է:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը խրախուսեց իրենց ծառայությունն անձնվիրաբար իրականացրած փրկարարների և համակարգի ներկայացուցիչների. հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր, շնորհվեցին կոչումներ: ԱԻ նախարարության Փրկարար ծառայության և Երևանի քաղաքապետարանի սերտ համագործակցությունը ևս բարձր գնահատվեց. քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նախարարի կողմից արժանացավ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի:
Ավելին․․․