Վերջին անգամ ինքնազգացողությունը վատացել է Քյարամի ծննդյան օրը. Քյարամ Սլոյանի եղբայրը՝ հոր մահվան մասին
Armlur.am-ը գրում է.
Երեկ 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
ArmLur.am-ը դեպքի առավել մանրամասների շուրջ զրուցեց Քյարամ Սլոյանի եղբոր՝ Վրեժ Սլոյանի հետ: Վերջինիս խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում հայրը երկու անգամ սրտի կաթված է ստացել:

«Ինսուլտն իրա հետևանքը թողեց, արդեն գլխուղեղին էր հասել: Տարանք Հանրապետական հիվանդանոց 5 օր այնտեղ պառկեց, որից հետո, կարելի է ասել , ոտքի էր կանգնել»,- ասաց Քյարամի եղբայրը:
Վերջինիս խոսքով՝ հիվանդությունը շարունակել է աննահանջ մնալ և վերջին անգամ ինքնազգացողությունը վատացել է Քյարամի ծննդյան օրը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում