Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Փաշինյանի փոխշահավետ առաջարկը Հայաստանի շահերի ոտնահարում է, նահանջ և Հայաստան պետության գոյությունը հարցականի տակ դնելու հստակ քայլ. Ռուբեն Մելքոնյան

Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, ըստ էության, Հայաստանի շահերի ոտնահարում ու նահանջ է և ընդհանրապես Հայաստան պետության գոյությունը հարցականի տակ դնելու հստակ քայլ է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն արած առաջարկի մասին, որը վերջինիս գնահատմամբ՝ փոխշահավետ է:

Ըստ Փաշինյանի առաջարկի՝ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ, դրանից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:

«Փաշինյանը չունի պետական մտածողություն, նա որևէ կերպ մոտ չէ անգամ պետական պաշտոնյայի կերպարին, չունի ազգային ընկալում, հայրենիքի ընկալում և նույն ապազգային մտածողությունն է նաև նրա թիմի մոտ, սրանից է բխում նրանց գործելաոճն ու չակերտավոր փոխշահավետ առաջարկները: Այս քայլերն ուղղակի տանում են Հայաստան պետության կործանման և դա ներկայացնել որպես փոխշահավետ քայլեր կամ վառ երևակայություն պետք է ունենալ, կամ՝ հիվանդ հոգեբանություն: Կարծում եմ՝ երկսուն էլ Փաշինյանի մոտ առկա է»,-ասաց Մելքոնյանը:

Մելքոնյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում էր այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որը 100 տոկոսով բխելու է ՀՀ շահերից: Վերջինիս խոսքով՝ որևէ մեկը չի կարող հավատալ նրան, որ Ադրբեջանը երբևէ հայանպաստ փաստաթուղթ կստորագրի: «Այդ թիմը, որը տարիներ շարունակ ինքնիշխանության մասին էր բարբաջում, այսօր հայկական պետականությունը պաշտպանող սահմաններն առաջարկում է դնել միջազգային դիրտորդների, խաղաղապահների և այլ կառույցների վերահսկողության ներքո: Եթե այդ սահմաններն էլ պետք է այլ մարդիկ պահեն, ապա ինչպե՞ս է այս երկիրը կոչվելու անկախ պետություն, սա արդեն այլ անվանում կարող  է ունենալ»,- ասաց Մելքոնյանը:

«Ուղղակի ողբերգություն է, որ հասարակության մեջ դեռ հատվածներ կան, որ հավատում են Փաշինյանին և նրա խոսքերի մեջ փորձում են տրամաբանություն գտնել: Այդ մարդն ու այդ թիմը հակահայ է, հակահայկական քայլեր են անում: Փաշինյանն աշխատում է Հայաստան պետության դեմ և նրա ու Ադրբեջանի քայլերը հավասարազոր քայլեր են, երկուսն էլ Հայաստանի դեմ են, ուստի նրանք, ովքեր պաշտպանում են ու ուզում են քվեարկել այս մարդու օգտին, կարող են գնալ ու քվեարկել Ալիևի, Էրդողանի ու նրանց գլխավորած կուսակցությունների օգտին»,-ասաց նա:

Ավելին․․․