Ուկրաինայից հայ և վրացի «քրեական հեղինակությունների» են արտաքսել
Ուկրաինայի իշխանությունները չեղարկել են տասնյակ «քրեական հեղինակությունների» կեցության իրավունքի փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Ուկրանայի ազգային ոստիկանության հաղորդագրությանը, նրանց մի մասին արտաքսել են իրենց հայրենի երկրներ:
«Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության պատժամիջոցային ցուցակներում տեղ գտած 27 քրեական հեղինակության համար չեղարկվել են Ուկրաինայում կեցության իրավունքի փաստաթղթերը: Նրանցից 10-ին հարկադրել են վերադառնալ իրենց ծագման երկրներ` Ուկրաինա կրկին մուտք գործելու արգելք սահմանելով: Նրանց թվում են վրացիներ և հայեր, որոնք քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ կապ են պահպանել ոչ միայն իրենց երկրներում, այլև Ուկրաինայի տարբեր շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին․․․