Գազ չի լինի. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության, Նաիրյան, Տարտու, Սարալանջի փողոցների, 1-ին, 2-րդ միկրոշրջանների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սյունիք» թաղամասի և Ույծ գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով, Մ.Խորենացի, Գր.Լուսավորիչ, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: